Յունիբանկը և iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են «0%, 0%, 0%+» նոր ակցիայի մեկնարկման մասին: Ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռք բերել համակարգչային տեխնիկա առավելագույնս մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը:
Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով: