Վերջերս կարդում էի, Թոմա Սանկարայի մասին, ով 1983—1987թթ եղել է Բուրինա Ֆասոյի նախագահը: Հետաքրքիր անձնավորություն և շատ ընդհանուր բան ունի Չավեսի հետ, շատ բան է արել իր երկրի համար՝ վերացրել է կոռուպցիան, ապահովել է անվճար կրթություն, կրճատել է աղքատությունը, բարելավել առողջապահությունը, կանանց իրավունքները և այլն: Բայց հետաքրքիր է նրա անձնական համեստությունը: Երբ ուզեցել են նրա սենյակում օդորակիչ դնեն, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ամանչում է այն մարդկանցից, որոնք չեն կարող իրենց թույլ տալ այսպիսի ճոխություն: Այս նախագահի աշխատավարձը եղել է ընդամենը 450$: Չնայած իր ժողովրդականությանը “գունավոր հեղափոխության” արդյունքում Սանկարան պաշտոնանկ է արվել և սպանվել (հայտնի ուժերի կողմից): Հետաքրքրական է՝ պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ նախագահի ունեցվածքը կազմել է՝ դեռևս նախքան նախագահ լինելը ձեռք բերած մի խլամ մեքենա, փչացած խոլոդով սառնարան, մի քանի կիթառ ու հեծանիվներ: Հաջորդ նախագահի՝ Բլեզ Կոմպաորեյի առաջին հրամանը եղել է անձնական Բոինգի ձեռքբերումը՝ Սանկարայի խնայած և քաղաքի բարեկարգման համար նախատեսված միջոցների հաշվին:
Թ. Սանկարայի կենսագրությունը կարդալուց ուշադրությունս գրավեց մի հետաքրքիր փաստ: Նրա կառավարությունը երբեք չէր ընդունում օտարերկրյա օգնություն, քանի որ ըստ նրա՝ “Ով քեզ կերակրում է, նա է քո տերը”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել