1Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ի fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ  երգչուհի Մարտա Կիրակոսյանն է: Մարտան  «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ամենաոճային մասնակիցներից էր: Նրա ելույթներից հետո քննարկվում էին ոչ միայն երգերը, այլև՝ կերպարները: Wnews.am-ին տված հարցազրույցում Մարտան պատմել է իր fashion նախասիրությունների, ոճի, թրենդների մասին։Фото Marta Kirakosyan.
– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանո՞վ է այն կարևոր քեզ համար:
– Հատուկ չեմ հետաքրքրվել նորաձևությամբ և դրա գերին չեմ եղել:
– Ոճդ ինչպե՞ս կբնութագրես, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
-Սպորտային, թեթև ոճ : Սիրում եմ հարմարավետություն, իսկ համերգների և հատուկ միջոցառումների ժամանակ կտրուկ տարբերվում եմ իմ առօրյա ոճից թե’ դիմահարդարմամբ, թե’ հագուստով: Շատ անհետաքրքիր է, ձանձրալի, միաժամանակ անհարմար միշտ լինել ճոխ զգեստներով: Կերպարներ ստեղծելիս միշտ պետք է երաժշտություն լինի միացրած, որպեսզի ես կարողանամ նորմալ մտածել, հագնվել  և տանից դուրս գամ:  Իսկ դա տևում է ժամեր:
Фото Marta Kirakosyan.
– Առաջին բանը, ինչին ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինում, ոճում:
– Առաջինը միանշանակ փնթի, թափթփված չլինելուն, չնայած ես երբեք  առաջինը հագուստին ուշադրություն չեմ դարձնում: Առաջինը՝ խոսքին, հետո կոշիկներին: Կարծում եմ՝ կոշիկները շատ բան կարող են պատմել մարդու ճաշակի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել