21-րդ դարում, երբ համացանցը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասնիկը, երբ ինտերնետային տիրույթը հնարավորություն է տալիս մեզ իմանալու ամեն ինչի մասին՝ միմիայն ձեռքի մեկ շարժով, ըստ տրամաբանության, պետք է նվազեր տպագիր գրքի հանդեպ «սերը»։
Հուրախություն ինձ՝ նույնիսկ համացանցային այս «քաոսի» մեջ կան մարդիկ, որոնց համար գիրքը երբեք իր ուրույն տեղը չի զիջի համացանցին։
2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակվել է գրքի օր։
Օրվա ընտրությունը պատահական չէր. ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է այսօր։
Սիրելի գրքասերներ, հիանալի առիթ է այսօր ձեռք բերելու այն գրքերը, որոնք կհամալրեն ձեր գրապահարանի դատարկ շարքերը։
Շնորհավոր մեր՝ չկրկնող ու ոչ սովորական տոնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել