Times.am-ը գրում է.
 Սիրիայում իշխանության անցումը պետք է քննարկվի միջսիրիական բանակցություններում, որոնք, ինչպես սպասվում է, կվերսկսվեն փետրվարի 23-ին Ժնևում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:

«Այդ անցումը պետք է լինի ուշադրության կենտրոնում, երբ հաջորդ շաբաթ կհավաքվենք Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո»,- Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Էյրոն:

Միջսիրիական բանակցությունների մեկնարկը նախատեսված է փետրվարի 23-ին: Այդ քննարկումներին ակնկալվում է ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիր տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել