Картинки по запросу արմավԱրմավը մարդկությանը հայտնի է վաղուց. հնագիտական տվյալների համաձայն՝ թվագրվում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակին: Այն բուժական նպատակով մշտապես կիրառվել է Միջին Արևելքում:
Արմավը հարուստ է պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, մանգանով, B6, A, K, վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով:

Ներկայացնենք արմավի օգտակար հատկություններից մի քանիսը:

1. Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ` արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը հատկապես փորկապության ժամանակ:

2. Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկրերը: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից:

3. Կարգավորում է երկաթի պարունակությունը սակավարյունության ժամանակ:

4. Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես, երբ այն լցնում եք ջրի մեջ և թողնում մի քանի ժամ` ուտելուց առաջ:

5. Թեթևացնում է ալերգիան: Օրգանական ծծմբի պարունակության շնորհիվ արմավը թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև` շնչառական ալերգիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել