Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա՜ղ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա՜ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր նրանից անհրաժեշտ սնունդն ու արևի տված ջերմությամբ վեր բարձրանում: 
Բնականաբար, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը՝ անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ու աննկատ ոստին, բայց հիանում էին վեհ լորենիով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել