ԱՄՆ-ն Հարավային Կորեայից պահանջում է ձերբակալել Պան Գի Մունի եղբորըSlaq.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունը պահանջել է Հարավային Կորեայից կալանավորել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Պան Գի Մունի եղբորը:

Պան Գի Սանը եղել է հարավկորեական Keangnam Enterprises Co Ltd շինարարական ընկերության նախկին խորհրդականներից մեկը: ԱՄՆ իշխանությունները նախորդ աբաթ նրան մեղադրել են կաշառակերության համար: Նույն հանցանքը կատարելու համար մեղադրվում է նաև նրանց զարմիկը՝ Պան Չու Խյոն: Ըստ դատարանի, նրանք պատոնատար անձանց են կաշառել:

Գործարքը կապված է Վիետնամում 800 մլն դոլարով անշարժ գույքի վաճառքի հետ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի զարմիկն աշխատում է որպես անշարժ գույքի առևտրի գործակալ Նյու Յորքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել