Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականը կմասնակցի ԱԱ-2018-ին. Յուրա ՄովսիսյանBarometer.am-ը գրում է.

Ամերիկյան "Ռեալ Սոլտ Լեյքի" հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին:

"Աշխարհի առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը: Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականը կմասնացկի մրցաշարին:

Ես գիտեմ ռուս ժողովրդին: Նրանք շատ բարեկամական են:Կարծում եմ, որ Ռուսաստանը կլինի մրցաշարի պատմության լավագույն կազմակերպիչներից մեկը: Նրանք ընկերասեր են, ցանկանում են լավագույնը դառնալ և գումարներ են ծախսում ամեն ինչի վրա: Այդ աշխարհի առաջնությունը կլինի ամենաանվտանգը", - Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է ESPN FC-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել