Lurer.com-ը գրում է.
 Բաթումում տղամարդու են ձերբակալել, որն ամանորի գիշերը Սանտա Կլաուսի կոստյումով տարադրամի փոխանակման կետ է թալանել: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:
 Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ 1991 թվականին ծնված ոմն Ջ.Մ-ն ձերբակալվել է ավազակային հարձակման մեղադրանքով: Նա ընդունել է մեղքը:
 25-ամյա մեղադրյալը կեսգիշերն անց Սանտա Կլաուսի հագուստով ներխուժել է տարադրամի փոխանակման կետ եւ խաղալիք ատրճանակով սպառնալով՝ 8.820 լարի (ավելի քան 3.2 հազար դոլար) հափշտակել: Նրան 11-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել