Ահա այն գինը, որը մենք ու մեր բանակը վճարեցինք դարասկզբին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու համար... Միայն խորհրդային պատմագրությունը կարող էր ներկայացնել, որ դաշնակցական Հայաստանը կործանման եզրին հասած, գոյատևելու միջոցներ չունեցող երկիր էր... Ըստ պատմական տվյալների՝ հայ-թուրքական ճակատում 1920 թ.-ի օգոստոսին թուրքերը ունեին մոտ 15 հազար սվին բարոյալքված ու անկանոն զորքեր... Հայկական ուժերը այդ ճակատում կազմում էին մոտ 30 հազար սվին ունեցող բանակը, որը ուներ մարտական գործողությունների մեծ փորձ ու ի վիճակի էր հաղթելու թշնամուն... Դրա վկայությունն է նաև այն, որ հայ-թուրքական երկրորդ պատերազմը սկսել է հենց հայկական կողմը դեռ օգոստոս ամսին և բավականին զգալի հաջողությունների հասել Սուրմալուի ուղղությամբ գործողություններում... Սակայն ահա այսպիսի քարոզչության արդյունքում ընդամենը երկու-երեք ամիս հետո հայկական բանկը բարոյազրկվեց, կորցրեց կազմակերպվածությունն ու միասնականությունը և... և պարտվեց... Մենք պարտվեցինք, որ Հայաստանում հաղթի համաշխարհային պրոլետարիատը և ինչպես «մեծն» Կասյանն է գրել ժամանակին... Հիմա հայկական շահերը կարևոր չեն, կարևոր է բոլշևիզմի հաղթանակը...
p.s. Ու թող որևէ մեկը նորիչ չկրկնի, որ հենց սովետական միության ժամանակաշրջանն է եղել հայ ազգի ամենաբարգավաճ ժամանակաշրջանը... Ստրկության շղթաների մեջ բարգավաճելը ինձ ընդհանրապես չի հուզում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել