Картинки по запросу ալիևԴիվերսիա իրականացնելով Հայաստանի պետական սահմանին` Ադրբեջանի սուլթանն ունի մեկ նպատակ` Հայաստանը ներքաշելու պատերազմի մեջ. մի կողմից՝ վերջ տալու բանակցություններին` Արցախի մասնակցության խոսակցություններին, մյուս կողմից` ձևավորելով Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր օրակարգ։ Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում Հայաստանին, և արժե՞ արդյոք շարունակել մեր պետության անվտանգությունը կառուցել ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Ալիև փոքրիկը քաջ գիտակցում է, որ ռազմական ճանապարհով չի կարող լուծել Արցախի խնդիրը, քանզի Հայկական զինված ուժերը մարտունակ են և գաղափարական խնդիր ունեն իրենց առջև դրված, մնում է պրովակացիաներով և դիվանագիտական մանիպուլյացիաներով փորձել թուլացել Հայաստանի ներքին պոտենցյալը:

Մենք` որպես պետություն, պետք է սթափ դատենք այն իրականությունը, որը ստեղծվել է մեր շուրջ, թույլ չտանք էմոցիոնալ դրսևորումներ, և որ ամենակարևորն է, ներքաղաքական գործընթացներում չանցնենք թույլատրելիի սահմանը, որը կարող է թուլացնել սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը:

Ի դեպ, եթե Ադրբեջանը շարունակելու է խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անդորրը, ապա մեզ ոչինչ չի կարող խանգարել ճանաչել Արցախի անկախությունը, և սա Ալիև փոքրիկը փոքրիկ ուղեղով պետք է լավ հասկանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել