Յունիբանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները: Այս տարվա գարնանը բանկը մեկական նոր մասնաճյուղ կբացի Երևանում և Գորիսում: Մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
Մանրածախ բանկային ուղղության զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը մեծ ուշադրություն է դարձնում բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 43 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:
Յունիբանկի մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով, կամ լրացնել հետադարձ կապի հայտը www.unibank.am կայքում: