Եթե ես այսօր ձեզ հետ լինեի.... Ի՞նչ եք անում: Ի՞նչ ա ձեզ հետ կատարվել էս 13-14 տարիների ընթացքում... Ո՞ւր է այն ժողովուրդը, որը գիտեր՝ որտեղ է հայը, որտեղ` թուրքը: Այն ժամանակ նույնիսկ Աստված չէր կարա կիսեր իմ ժողովուրդը - հայերի ու թուրքերի, չէր կարող այդքան ատելություն մտցնել իրար հանդեպ ընկերների, եղբայրների, քույրերի, բարեկամների, հարևանների մեջ.... Բա Ո՞Վ ԿԱՐԱՑԱՎ դա անել, եթե նույնիսկ Աստված չէր կարող: Դուք այդ ԱՆՈՂՆԵՐԻՆ դասում եք Աստծուց բա՞րձր!! Ի՞նչ ա կատարվել ձեզ հետ, իմ հայ ժողովուրդ: Սե՞նց Հայաստանի համար իրանց մի բուռ հողը գրկեցին ու պառկեցին հավերժ Եռաբլուրում իմ տղերքը: Դրա՞ համար էս ստոր պոռնիկի ծնունդի կրակոցներից լքեցի իմ հողը: Տարին մեկ, այսօր, իմ ծննդյան օրը դուք ինչ-որ չափով հիշում եք ինձ..., շնորհավորում..., նկարներս տեղադրում ձեր նոր հիվանդություն – սոց.ցանցերում.... Հետո օրը անցնում է, իմ նկարը հանվում է, փոխվում է ինչ-որ մոդելների, երգիչների, րաֆֆիների, սերժերի, սրտիկների կամ արջուկների նկարներով – և ՎԵՐՋ ! Մինչև հաջորդ մարտի 5-ը.... Բայց ես վախում եմ ամեն հաջորդ մարտի 5-ից... Վախում եմ՝ տեսնեմ էլ ի՞նչ փոփոխություններ ես կտեսնեմ իմ ժողովրդի մեջ... Ամեն պատերազմ չի, որ կռվի դաշտում ա տեղի ունենում, հայեր... Այս դարում պատերազմները հաղթում են իրենց ճոխ գրասենյակներում նստած, համակարգչով ու «սցենարներով»... Նրանք կառավարում են ձեր ուղեղը, ձեր քայլերը, ձեր ցանկությունները... Մի հիասթափեցրեք ինձ..., մի թողեք, որ ձեզ հաղթեն....

Ձեր` Վազգեն Սարգսյան (Ս.Թ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել