Image result for իրան, Հայաստան,Իրանի նախագահ Հասան Ռոհանի. «Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակութային և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»: Ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ մահմեդական Իրանը քրիստոնյա Հայաստանի հետ՝ էլ չասած միևնույն մշակույթն և քաղաքակրթությունը: Բայց եթե փորփրենք երկու ժողովուրդների արմատները, ապա ընդհանուր շատ լուրջ բաներ կգտնենք այնտեղ՝ այսպես կոչված հեթանոսական աստվածների պանթեոն և դրանով պայմանավորված մշակույթ, Արշակունիների արքայական հարստություն՝ Պարսկաստանից տրված Մեծ Հայքին: Իհարկե, միշտ չէ, որ հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական, դրանք շատ դեպքերում եղել են թշնամական, սակայն 20-րդ դարասկզբից այս կողմ թշնամությունն իր տեղը զիջել է գերակայող ժողովրդի՝ պարսիկների հանդուրժողականությանը առ հայերը, ինչով էլ այսօր բնորոշվում են այդ փոխհարաբերությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել