Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվելBarometer.am-ը գրում է.

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2-րդ հարկում մասամբ այրվում է մեկ դասասենյակի (մոտ 10 քմ) և միջանցքի (մոտ 7 քմ)  փայտյա հատակը, կախովի առաստաղը և փայտյա կահույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 22.49-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել