Լուսանկարը 1915 կամ 1916 թվականին է արված: Երեխաները, շարքով նստած, ճաշամանները դրված գետնին, սպասում են, թե երբ պետք է որբանոցի աշխատակիցները դույլերից լցնեն կերակուրը:

Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ գրող Լևոն Զավեն Սյուրմելյանը «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ինքնակենսագրական վեպում պատմում է, թե ինչպես իր հայրենիքում, Տրապիզոնում, 1915-ի արհավիրքի ընթացում իր ընտանիքի անդամների հետ միասին կոտորվեց կամ ծովում խեղդամահ արվեց հայկական ողջ ազգաբնակչությունը: 1916-ի գարնանը ռուսական զորքերը ռազմակալեցին Տրապիզոնը, և թվում էր, թե այդ բոլոր մարդասպան թուրք պաշտոնյաները, որոնք կազմակերպել էին սարսափելի կոտորածները Տրապիզոնում, կստանան վերջապես իրենց արժանի պատիժը: Բայց ոչ, ինչպես պատմում է Սյուրմելյանը, թուրք հանցագործները շատ հանգիստ շարունակում էին մնալ քաղաքում և դեռ ավելին՝ բարեկամական հարաբերություններ հաստատեցին ռուս զինվորականություն հետ: Այդպես, մի քանի ամսվա ընթացքում ավարտվեց մի ողջ ժողովրդի բնակության պատմությունը իր իսկ հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել