Ասում են՝ հայը եղել է բարի,
Ժպիտը դեմքին, թիկնեղ և արի:
Աշխատել է շատ, քարից հաց քամել,
Վայրի հողերից Հայաստան շինել:
Օգնել է թույլին, աղքատին պահել,
Իր տան չոր հացը նրա հետ կիսել:
Տեսնելով հյուրին` թեկուզ անծանոթ,
Սիրով պատվել է մինչև առավոտ,
Խմել է իրենց նոր քաշած գինին,
Նվագել, երգել, պարել քոչարին:
Չի խլել երբեք ոչինչ, ոչ մեկից,
Եղել է ազնիվ, բաց, մաքուր, անբիծ:

Խորհում եմ հիմա... եղե՞լ է արդյոք,
Քանի որ հիմա դժվար է իրոք
Գտնել մեր երկրում մի ազնիվ հայի,
Ով սիրով անկեղծ քեզ կբարևի:
Չի խաբի ու կեղծ ժպիտը դեմքին,
Չի ասի նա քեզ. «Մեռնեմ քո սրտին,
Մի քիչ փող ունես, վիռուչատ անես,
Ջանին քո մեռնեմ. երդվում եմ տես,
Էս 2 օրը հետ կտամ ես քեզ...»
Բայց հո հարիֆ չենք այս ապուշ բոմժին
Էլի մենք փող տանք, որ առնի փոշին,
Փոշին կամ օղին` ջուրն անմահական,
Խմեն ու դառնան երկրին տիրական:
Հետո վերջում էլ մեկի ուսերին,
Հազիվ տուն հասնեն վաղ լուսադեմին:
Հետո կզարթնեն մտքերով բազում՝
Մոռացած արդեն թասիբ ու խոստում:
Սրանից հետո ի՞նչ ասես սրան,
Շատ մեղմ է հնչում. «Հիմար, սուտասան...»:
Դժվար է իրոք գտնել կարեկից`
Ընկեր բարեկամ, հարևան, դրկից,
Որ չի հայհոյի նա քո հետևից`
Որպես կեղծ ընկեր, նախանձի ցավից,
Չի բացի երբեք բերանն անճոռնի`
Տեսնելով քայլող մի սիրուն «Լորի»:
Հա, ասեմ նաև ու եթե հանկարծ
Դու մի օր փորձես ու սրանց հարց տաս,
Թե ապեր, խի եք դուք ձեզ սենց պահում..
Կասեն՝ կյանքն է մեզ, ախպերս, ստիպում,
Կյանքն է ստիպել, որ դառնանք լկտի,
Ու ապրենք այսպես սոված ու փնթի:
Իսկ թե հարցնես, ասենք, «հայ» ախպեր,
Գիտես, թե ով է Թումանյանը մեր,
Կասի նա անկեղծ «վարկածն հայկական»,
Որ Թումանյանն է հիմնել Շաուրման:
Կասեմ ես մի փաստ... ու շատ նողկալի,
Որ սրանց համար «տո ինչ «Քոչարի»,
Կամ տաղանդավոր աշուղ Ջիվանի
Իսկ Սայաթ-Նովան թող անհետ կորի»,
Պետք է լսենք մենք «մուղամ հայկական»,
Տղերքով տժժանք, սուտի գողական:

Օֆ... ներիր իրոք ինձ, հայ ժողովուրդ,
Որ սրանց նման` աղբը այս կեղտոտ,
Կոչեցի ես հայ, իրոք ինձ ամոթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել