Եկե'ք գովազդենք հողը, մաքուր ջուրը, խառը կանաչին, վարունգը ու մոշը, սիբեխն ու սիսեռը, նրանք արժեզրկվել են ու մեր կյանքից օտարվել: 
Եկե'ք գովազդենք առողջ կյանքը, ուղիղ ողնաշարը, քայլող ոտքերը, թեթև կանաչ սնունդը,
Եկե'ք ապակենտրոնացնենք այն շեղ կենտրոնը, որը ինքնակոչ հյուրի նման տնկվել է տիեզերքի կենտրոնում ու կարծում է, թե ինքն է ՏԵՐԸ տիեզերքի: 
Մարդ դու կմարդանաս դու կաճես , կզարգանաս, դու կհոգևորվես, երբ հարգես ամեն մի բույսի, մոլախոտի, մժեղի, նոր տարվա կռնատ եղևնու, խավարասերի, վնգստող շների, հարձակվող գայլերի, խանգարող անտառի կյանքը: Այլ ճանապարհ չունես, ՇԵՂՎԻ'Ր ԿԵՆՏՐՈՆԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել