Եթե ՀՀԿ-ն իսկապես ունի 160.000 անդամ (ըստ Շարմազանովի), ապա Կարեն Կարապետյանի հետ/միջոցով այդ կուսակցությանը 7000 անձի համալրումը կազմում է մոտ 4.4%: Դա կարող է ընկալվել որպես մեծ տեսակարար կշիռ, սակայն իրականում այն չի հասնում այն սահմանին (5%), որից այն կողմ արդեն գործ ունենք վիճակագրական շարքերի իրական փոփոխությունների հետ: Սա գիտական առումով։ Ինչ մնում է հանրային մտածողության մակարդակին, ապա մեր երկրում գաղտնիք չէ, թե ով և ինչ նպատակով է համալրում կառավարող կուսակցության շարքերը, հատկապես որ մեր ժողովրդի մտածողությունը դեռևս շատ չի հեռացել խորհրդային կարծրատիպերից: Այնպես որ, եթե լինեի «Շարմազանով և ընկ.» տեղը, ապա ո՛չ կփորձեի հավաքագրել այդ մարդկանց փիառ նպատակով և ո՛չ էլ դա կօգտագործեի նույն այդ նպատակով:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207290818419664?notif_t=close_friend_activity¬if_id=1480496182959216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



