Похожее изображениеԳիտակցում եմ, որ իմ կարգավիճակով պայմանավորված՝ հանրության ուշադրությունը իմ կողմից արված ցանկացած խոսքի նկատմամբ ավելացել է: Գիտակցում եմ, որ իմ խոսքը կարող է խեղաթյուրվել, կոնտեքստից կարող են ձևակերպումներ դուրս բերվել, ներկայացվել մոնտաժված տեսանյութեր և այլն: Նախ՝ տեսանյութի վերաբերյալ․ դատարանի օրինական ուժի մեջ մտած ցանկացած վճիռ պետք է հարկադիր կատարվի. դա, կարծում եմ, բոլորը գիտեն: Դա ոչ թե «դաժանություն» է, այլ արդարության հասարակ պահանջ:
Որո՞նք են եղել իմ մոտեցումները, որ արտացոլված չեն այդ մոնտաժված տեսանյութում. Հայաստանում ամուսնալուծության դեպքում երեխային խնամողի վերաբերյալ վեճերը դատարանը լուծում է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, և հաճախ ծնողներից մեկը, որը, ըստ վճռի, երեխայի խնամողը չէ (իսկ այդպես հաճախ լինում է, երբ այդ ծնողը լինում է թմրամոլ, խաղամոլ, դատվածություններ ունեցող և այլն), խոչընդոտներ է ստեղծում վճռի կատարմանը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ, այո՛, երեխայի լավագույն շահից ելնելով՝ պետք է զերծ մնալ զգացմունքային վիճակներից և պետք է ապահովել վճռի հարկադիր կատարումը, քանի որ հակառակը վնասում է հենց երեխայի շահին և հարիր չէ հայկական ընտանիքներին և պարզապես հակաօրինական է: Ի՞նչ աղերս ունի դա ընտանեկան բռնության մասին օրենքի դեռևս նույնսիկ շրջանառության մեջ չդրված նախագծի հետ․ իհարկե, ոչ մի աղերս չունի, և այս պարագայում է՛լ ավելի տարակուսելի է դառնում նման մեկնաբանությունը: Խոսքիս հատվածական մասը «դատարանի վճիռը պետք է կատարվի...», որը կոնտեքստից դուրս ներկայացվում է դաժան տեսարաններով զուգորդված որպես նշյալ նախագծի դրույթ, և տեսանյութում գրվում է «...սպասվում է մեր ընտանիքներին», իրականությանը, իհարկե, չի համապատասխանում: Խոսքս վերաբերել է դատարանի վճիռների հարկադիր կատարմանը, որը այս պահին գործում է, և ոչ միայն այս պահին, այլ գործել է դեռևս 1918 թվականին՝ մեր առաջին Հանրապետության տարիներիուն, քանի որ նույնսիկ այդ ժամանակ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները ենթակա էին հարկադիր կատարման և այսօր գործող օրենսդրությամբ ևս ենթակա են հարկադիր կատարման՝ անկախ զգացմունքային իրավիճակներից:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն իրական ողջամիտ մտահոգություններ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, կարող են դրանք ներկայացնել այն մշակող մարմնին, այսինքն՝ ՀՀ արդարադատության նախարարություն, և ես վստահ եմ, որ դրանք անպատասխան չեն մնա, անպատասխան չմնալուն ևս հետևողական եմ լինելու: Միաժամանակ բոլորը կարող են վստահ լինել, որ ՀՀ կառավարության նախաձեռնած ցանկացած օրենքի նախագիծ արտացոլում է հայկական իրավական մշակույթի տարրերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել