Картинки по запросу coca colaԵթե Կոկա-կոլայի հասցրած վնասը ձեզ չի վախեցնում այնքան, որ ընդհանրապես հրաժարվեք այս ըմպելիքից, ապա, գոնե տեղյակ եղեք, թե որ դեպքերում է այն առավել վնասակար:

1. Չի կարելի երբեք տաք Կոլա խմել: Բացի այն, որ կորցնում է իր համը և թարմացնող որակը, այլ նաև բարձր ջերմաստիճանում (մոտ 30 աստիճան) այնտեղ պարունակվող ասպարտամ շաքարի փոխարինիչը (E951) վերածվում է ֆորմալդեգիդի և մեթանոլի: Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը քաղցկեղածին նյութեր են: Այսինքն՝ այս նյութերը, վնասելով օրգանիզմի առողջ բջիջները, դրանք դարձնում են քաղցկեղային: Իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում (կոնցերագենի բարձր պարունակություն, օրգանիզմի թուլություն և այլն) կարող է քաղցկեղ զարգանալ:

2. Չի կարելի ուտելիս սառը կոլա խմել: Եվ ընդհանրապես սառը ըմպելիքներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերակուրի հետ սառը ըմպելիք օգտագործելիս սնունդը 20 րոպեից հեռանում է ստամոքսից՝ ընդունված մի քանի ժամվա փոխարեն, և աղիքներում առաջանում են նեխման պրոցեսներ և մարսողական խնդիրներ: Բացի այդ՝ նորից սովածություն եք զգում: Որպես հետևանք՝ առաջանում է շատակերություն, գիրություն, աղեստամոքսային տրակտի լարվածություն:

3. Սոված փորին Կոլա խմելը ևս շատ վտանգավոր է: Նախ՝ ստամոքսի պատերը պաշտպանված չեն, և կոլայի վնասակար նյութերն առանց խոչնդոտի հարձակման են ենթարկվում: Երկրորդ՝ նույն չարագործ ասպարտամը արհեստական շաքարի փոխարինիչ է, այլ ոչ թե շաքար: Այսինքն՝ համային ընկալիչները արձագանքում են քաղցրին և սկսում են շաքարը մարսելու համար ծծմբական թթու և ֆերմենտներ արտադրել, որոնք ստամոքսում չկան: Կոպիտ ասած՝ ստամոքսը սկսում է ինքն իրեն մարսել:

4. Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում Coca-Cola օգտագործելը ևս լուրջ հետևանքներ կարող է առաջացնել: Այստեղ ամեն ինչ բացարձակ պարզ է: Արդեն վնասված, անառողջ և անպաշտպան հյուսվածքների վրա լցվում է հեղուկ, որը քայքայում է եղունգները և կենդանի հյուսվածքները:

Ստացվում է, որ ոչ մի դեպքում չի կարելի կոկա կոլա խմել: Լիքը ստամոքսով չի կարելի, սոված չի կարելի: Այո՛, դա այդպես է: Սակայն, եթե իսկապես չեք կարող հրաժարվել, ապա լավ է խմել զով վիճակում և ուտելուց առնվազն 2-3 ժամ հետո:

Այն եղել է վնասակար և այդպես էլ մնում է, բայց այս դեպքում գոնե վնասը մի քիչ ավելի պակաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել