Ինձ միշտ զարմացրել է Մոնթեի բազմազանությունը․ մի կողմից նա գիտնական էր՝ ուրարտագետ, բազմաթիվ լեզուներ գիտեր, այդ թվում և՝ ճապոներեն, զբաղվում էր արևելյան մարտարվեստով, մյուս կողմից՝ Ասալայի զինյալ էր և վերջում դարձավ Արցախյան պատերազմի առանցքային հրամանատարներից մեկը: Իսկ այս ամենի հետ միասին նաև սիրող ամուսին էր: Սեդան միշտ Մոնթեի հետ էր և հենց դա էր նրան մոտիվացնում, ուժ տալիս:
Արցախի Մարտունիում նույնիսկ պատերազմից այսքան տարիներ անց Ավոն ապրում է բացառապես բոլոր մարդկանց տներում:
Հնարավոր է և մի փոքր զգացմունքային է հնչում, բայց, իրոք, Հայաստանը և Արցախը Մոնթեի կարիքը շատ են զգում, մի հրամանատարի, որն իր զինվորների վստահությունը շահել էր ազնվությամբ և պրոֆեսիոնալիզմով, այլ ոչ թե մեզ հայտնի այլ մոտեցումներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1181893755237984?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1480073805976066
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



