Անգլիացի գրող Ջոն Փրիստլին հոյակապ մի պատմվածք ունի արտաքուստ կենդանի, բայց ներքուստ մեռած մարդկանց մասին։ Անպայման կարդացեք։

Իսկապես` փողոցով քայլել կարողանալը, սրճարանում զրուցելը, Ֆեյսբուքում ստատուս գրելն ու նույնիսկ «ակտիվիստությունը» որևէ կերպ չի երաշխավորում եթե ոչ մեռած, ապա առնվազն «ֆեյք» լինելուց։

Վիրտուալ աշխարհում «ֆեյք» են անվանում կեղծ անուններով գրողներին, որոնք փորձում են որպես իրական անձեր ներկայանալ։ Սակայն իրական կյանքում քիչ չեն նաև իրենց իսկական անունները չթաքցնող, բայց այնուամենայնիվ ըստ էության «ֆեյք» մարդիկ։ Դրանք չերևացող տերերի ձեռքում խամաճիկներ են, որոնք բուռն գործունեություն են ծավալում, բայց եթե ուշադիր հետևեք, շուտով կնկատեք, որ այդ գործունեությունը երբեք չի տալիս հայտարարված պտուղները։ Այդ բուռն գործընթացի վերջում տակը բան չկա, օդ է։ Գոռոց-գոչոցներն իրական կյանքում որևէ դրական արդյունքի չեն վերածվում. բարձրաձայնած խնդիրները ամիսներով ծամծվելուց հետո մնում են այդպես էլ չլուծված։ Իսկ այդ բեմադրության իրական նպատակներն ու արդյունքները երբեք չեն երևում հանրությանը։

Ափսոս, որ լիքը մարդ առանց հասկանալու ոգևորվում է նորանոր ֆեյքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել