Image result for politicsԼինել ընդդիմադիր նշանակում է ունենալ իշխանության գաղափարախոսությանը և գործունեությանը հակառակ կարծիք, սակայն պետական շահի շրջանակներում: Եթե Հայաստանի պետական շահը պահանջում է մի բան, ապա դրան ընդդիմանալը զուտ ընդդիմադիր լինելու հիմքով ամրապնդված էմոցիոնալ «բովանդակությամբ», ինձ համար ընդունելի չէ: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես կողմ եմ այն ամենին, ինչ ամրապնդում է իմ պետության դիրքն ու հեղինակությունը, եթե նույնիսկ այդ ամենը նախաձեռնվում է այն իշխանության կողմից, որը ներկայացնում է քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ դա այն համակարգն է, որը ընդունելի չէ ինձ համար արժեքային տեսակետից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել