default-7Elq.am-ը գրում է.

Թեհրանը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո պատրաստ է Վաշինգթոնի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«ԱՄՆ–ում նախընտրական արշավի ժամանակ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին ամենատարբեր հարցերի շուրջ։ Այդ հայտարարությունները վերաբերում էին թե՛ միջուկային համաձայնագրին, թե՛ արաբական աշխարհին, թե՛ Եվրոպային, թե՛ ՆԱՏՕ–ին եւ  այլ թեմաների։ Երբեմն դրանք հակասում էին միմյանց։ Դեռեւս վաղ է որեւէ դատողություն անել։ Ամեն դեպքում Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ամերիկյան կողմի գործողություններին ի պատասխան»,– ասել է դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել