Առնվազն հիմար պետք է լինի այն մարդը, ով ուրախանա այն փաստից, որ Հայաստանում կարող է կրկնվել կամ շարունակվել արաբական գարունը: Արդեն բազմաթիվ մարդկանց Ֆեյսբուքի պատերին հիացած բացականչական գրառումներ եմ տեսել այս թեմայով.
«Այոոոոո՜, արաբական գարնան հաջորդ հանգրվանը Հայաստանն է»:
«Ժողովուրդ ջան, ոտքի ելեք, մենք ենք արաբական գարնան շարունակողները»…..
Ու էլի լիքը էսպիսի տափակ ստատուսներ……
Ու կրկին այդ հեղափոխականներն անում են ամեն ինչ, ժողովրդի մեջ բաժանումներ անելու յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի ……..
Հիմա էլ դասադուլի կոչերն են մեյդան ընկել: Փաստորեն ոչ էս կողմ, ոչ էն կողմ, էս կոչերով էլի մարդկանց բաժանում են երկու ծայրահեղ խմբերի.
- Եղիր մեր կողքին` դարձիր հեղափոխական, կամ մեզ մի միացիր ու մնա ստրուկ:
Ուզում ես էդ թռուցիկը գրողին գտնես ու մատերը փշրես: Թռուցիկը կլորացնես ու մտցնես քիթը: Ո՞վ է ձեզ այդքան իրավունք տվել: Ո՞վ ձեզ թույլ տվեց մարդկանց վիրավորել: Եթե ձեզ չմիացողները ստրուկ են ձեր պատկերացմամբ, ուրեմն դուք ստրուկից էլ վատն եք: Բացի ԱՆԱՍՈՒՆՆԵՐ որակումից ուրիշ ոչ մի հարմար բառ չի գալիս մտքիս:
Եթե այդքան անողնաշար եք, որ ուզում եք կրկնել Սիրիայի, Եգիպտոսի կամ Լիբիայի ճակատագիրը, ապա գոնե մանրամասն ուսումնասիրեք այդ հեղափոխությունների արդյունքում ստեղծված իրական պատկերը: Բացե՜ք ձեր աչքերն ու տեսեք, որ այդ երկրներն արդեն 2-3 տարի գտնվում են քաղաքացիական պատերազմի պայմաններում: Միացրեք մտածելու համար նախատեսված ՈՒՂԵՂ կոչվող 1400 գրամ կշռող օրգանը և հասկացեք` տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել նշված երկրներում: Պատմություն ուսումնասիրեք` հեղափոխությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, գնդակահարվում, մնում անօթևան, հեռանում երկրից: Էլ չխոսենք երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին: Մարդիկ բաժանվել են յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի ու սպանում են միմյանց:
Համոզում եք բոլորին, թե խելացի մասսա է հավաքվել այդ հեղափոխական շարժման թիկունքում: Եթե միջին մակարդակի ինտելեկտ ունենային, կհասկանային, որ առնվազն անազգ, անհայրենիք, անսեռ, անդեմ մարդիկ են նրանք, ովքեր ծայրահեղական կոչեր են անում առանց այն էլ քամված, քայքայված, մաշված, պրծած ազգի մեջ:
5 տարի առաջ հեղափոխության փորձ անողները բաժանում էին ազգը ղարաբաղցիների, երևանցիների, ապարանցիների, գյումրեցիների, վանաձորցիների և այլն: Հիմա բաժանումն ավելի է կոնկրետացել, շրջանը նեղացել է` հեղափոխականներ ու ստրուկներ: Ո՞ր մի ոչխարի մտքով է անցել էսպիսի բաժանումներ սահմանել ՀԱՅերի մեջ: Ինչպե՞ս կարող է գիտակից մարդը տրվել էս հիմար կոչերին, միանալ էդ հիմար լոզունգներին: ՄԱՐԴԻԿ, ՀԱՅԵՐ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, չի կարող ազգի, պետության, ժողովրդի լավ օրով անհանգստացած լինել այն ԱՆԱՍՈՒՆԸ, ով մեկ ազգը բաժանում է յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի, հեղափոխականների ու ստրուկների: Սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ ստրուկ բառն օգտագործողն ինքն է ստրուկը: Ստրուկն օտար երկրների, որոնք իրեն վճաարում են գունավոր հեղափոխության փորձ կատարելու համար: Ստրուկ են, որ ազգի շահերը մոռացել են ու պայքարում են օտար երկրի գերիշխանությունը հեղափոխության գնով հաստատելու համար: Ստրուկ են, եթե ազգային մտածելակերպն ու ազգային ինքնասիրությունը մի կողմ դրած՝ ուզում են արհեստականածին, սին եվրոպական արժեքներին հաճոյանալ, դեմոկրատիա խաղալ, արվամոլներին պաշտպանել, թշնամու «մշակույթը» հայրենիքում լայնամասշտաբ ցուցադրումներով քարոզել: Մերոնք-ձերոնք խաղն այնտեղ է հասել, որ ազգային ու ազգապահպան արժեքներ հարգող, դրանց համար պայքարի պատրաստ մարդուն ֆաշիստ են անվանում սեփական հողի վրա:
Սրանք բոլորը քայքայիչ գործողություններ են, որոնք չեն բխում ժողովրդի, ազգի, պետության շահերից:
Նյութի աղբյուր՝ http://aregbarseghyan.livejournal.com/4482.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել