Ներկայացնենք համացանցում առկա 1929 թ. արխիվային փաստաթղթի մի բնագիր օրինակ. Ամերիկայի «Հայ Կարմիր Խաչ»-ի կենտրոնական վարչության (Բոստոն) ատենապետուհիների պատասխանը Հունաստանի «Անատոլիա» քոլեջի խնամատարությանը՝ քոլեջի չքավոր հայ ուսանողի կրթական պետքերը հոգալու նպատակով 20 դոլար օգնություն հատկացնելու վերաբերյալ: Հատկանշական է, որ 1915-ի հայոց ցեղասպանությունը վերապրածները, հայտնվելով տարբեր երկրներում և տարբեր լեզվական միջավայրերում (որտեղ պետական լեզուները անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, հունարենը կան այլ լեզուներն էին), ազգային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև ընթացող պաշտոնական գրագրությունները վարում էին բացառապես մայրենի հայերենով: Հասկանալի է, որ այդ ամենը չի վերաբերվում Սովետական Միությանը. ստալինյան փակ բռնապետական համակարգի պայմաններում բացառվում էր սովետական քաղաքացիների որևիցէ շփում արտասահմանում բնակվող իրենց հայրենակիցների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել