ՕԵԿ-ում ինչ-որ խառը վիճակում են։ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ արդեն քանի օր է չի կարողանում 6 հոգանոց պատգամավորական խմբակցություն ունեցող կոալիցիայի անդամից մի հատ հոդաբաշխ պատասխան ստանալ այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորել Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ։ Այսպես, թերթը գրում է.
«Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս լրջագույն գործերով էր զբաղված: Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացավ մեր հարցերին պատասխանել այսօր:
Այսպիսով՝ 6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի «կենդանի» մարդ չկա, որպեսզի պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել