103Elq.am-ը գրում է.

Դոնալդ Թրամփին հաջողվել էր զարմացնել դաշնակիցներին եւ փորձագետներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Ռուսաստանից միայն այն դեպքում, եթե այդ երկրները կատարեն իրենց «արդար ներդրումը»:

Վերլուծաբան Քրիսթին Չենգի կարծիքով, նման մոտեցումը վտանգավոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար. «Նա կասկածի տակ է դնում դաշինքի գլխավոր հիմքը եւ նույնիսկ նման հարցը վիճարկելու գաղափարը իմ կարծիքով սարսափեցնում է շատերին, հատկապես՝ եվրոպական երկրներում»: Վերլուծաբանների խոսքով սակայն, վիճահարույց է ոչ միայն ընտրություններում հաղթած թեկնածուի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Թրամփի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությունները կանանց հասցեին կարող են անհարմար պահեր ստեղծեն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ հանդիպումների ընթացքում, նշում է Քրիսթին Չենգը: Վերլուծաբան Մերի Էվանսի կարծիքով՝ կին ղեկավարները կարող են խուսափել Թրամփի հետ հանդիպումից.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել