Հունվարի 1-ից ջրի սակագին են բարձրացնում: Ու սա էն դեպքում, որ «Երևան ջուր» աղետը սպառնում է բոլորիս առողջությանը: Ուրեմն` Էրեբունու համայնքում էսօր էլ ու շաբաթը երեք անգամ ջուրն անջատում են որ ժամին ուզում են` առանց տեղեկացնելու քաղաքացիներին: Սա պայմանգրի կոպիտ խախտում է, որի համար ընկերությանը երբեք որևէ ատյան պատասխանատվության չի կանչել: Զանգում ես Երեան ջուր, հեռախոսը վերցնում են այն ժամանակ, երբ կոֆե խմելու արարողությունը ավարտած են լինում, տավարի հանդարտությամբ տեղեկացնում են, որ մի երկու օր ջուր չի լինելու, հարցին` ինչու՞ չեք տեղեկացրել, հնչում է պատասխանը` հարմար չէր: Ու սա, կրկնում եմ, շաբաթը մի քանի անգամ: Ես ինքս դիմել եմ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին` գոնե հարցը բարձրացնելու հորդորով, ու ամեն անգամ սպասել եմ նրա խոստացած երկուշաբթիներին: Եթե այդ ֆրանսիական աղետը իր երկրում 5 րոպեով անջատեր ջուրը, հաստատ հեղափոխություն կլիներ, իսկ մեր երկրում հաշվարկել են` արժանապատվություն ունեցողներ չկան, ուստի կարող ենք անել այն, ինչ ուզում ենք:

Ես ինքս գործընթաց եմ սկսում ընկերության դեմ, փաստաբանները խոստացել են օգնել: Էրեբունի համայնքի բնակիչներից շատերը կմիանան ակցիաներին: էրեբունին համայնքային իշխանություն չունի, ու էս անիշխանության պայմաններում քաղաքացին միայնակ է մնում մասնավոր ըներության դեմ: Ընկերություն, որը բացարձակ թքած ունի ՀՀ պաշտոնյաների ու քաղաքացիների վրա, չի սպասարկում որևէ մեկի շահը՝ բացի իրենից: Առայժմ այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել