Image result for ՆիկոլՆիկոլենք փոխում են ստավկեն

ՏԻՄ ընտրությունները փորձաքար հանդիսացան ընտրապայքարի մեջ ներգրավված քաղաքական ուժերի համար: Քվեարկությունը ցույց տվեց, որ կուսակցություններից շատերի հավակնությունները չեն համապատասխանում իրենց քաղաքական հնարավորություններին:

Ասվածը մասնավորապես վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը հավակնություն ուներ դառնալու միակ հզոր ընդդիմությունը՝ ինստիտուցիոնալ ընդդիմության տեսքով, սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ի հավակնությունները անիրական են. նրանք, բացի Նոր Կյանք գյուղից, ուրիշ ոչ մի համայնքում հաջողության չհասան: Արդյունքում, ի վերջո, ՔՊ-ի վարչության կազմը ցրվեց:

Նախօրեին տեղի ունեցավ ՔՊ-ի արտահերթ համագումարը, որտեղ ընտրվեց վարչության նոր կազմ: Համագումարին ներկա էին այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ «Ժառանգությունից»՝ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն» կուսակցությունից՝ Հրանտ Բագրատյանը, «ՀՀՇ»-ից՝ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, «Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցությունից՝ Պետրոս Մակեյանը, «ՀԺԿ»-ից՝ ներկայացուցիչներ և այլք:

Պետք է նկատել, որ ամենահետաքրքիր պահը ոչ այնքան վարչության կազմի ընտրությունն էր, որքան ՔՊ-ի դիրքորոշման փոփոխությունը: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք միայնակ հանդես են գալիս որպես միակ ընդդիմություն, որը կուտակելու է ժողովրդի հիմնական վստահության պաշարը, ապա այս անգամ Փաշինյանը և նրա կուսակցական գործընկերները չէին բացառում, որ ԱԺ ընտրություններին հանդես կգան դաշինք կազմած: Դժվար չէ կռահել նաև, թե ովքեր ներառված կլինեն դաշինքում, որի կազմում կլինի ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն այն ուժերը, որոնց ներկայացուցիչները նստած էին համագումարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել