Image result for Ծաղկակաղամբ

Ձեզ եմ ներկայացնում ծաղկակաղամբի օգտակար հատկությունները. այս բանջարեղենը կարծես երկրորդ պլան է մղվել իր կանաչ ազգակցի` բրոկոլիի զանգվածային օգտագործման ֆոնին:

Ծաղկակաղամբը ևս պետք է հաճախ կիրառել սննդակարգում, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և բուժական նշանակություն ունի:

Օգտակար հատկությունները

Պայքարում է քաղցկեղի դեմ: Այն պարունակում է սուլֆորաֆան, որը, ինչպես ապացուցվել է, սպանում է քաղցկեղային բջիջները և դանդաղեցնում ուռուցքների աճը:
Բարելավում է ուղեղի աշխատանքը: Ծաղկակաղամբն ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ վիտամին B-ի խոլին կոչվող նյութի հոյակապ աղբյուր է: Այն դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը:

Մաքրում է օրգանիզմը:

Ծաղկակաղամբը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Այն հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, որը նպաստում է դետոքսիֆիկացիայի տարբեր փուլերին:
Հակաբորբոքային հատկություն: Այն ամրապնդում է իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումից:
Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել տարատեսակ աղցաններ պատրաստելու համար ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել