Բնակչության վստահության և ավանդատուների թվի մեծացման շնորհիվ Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում էառաջատարի դիրք ՀՀ բանկային համակարգում: 2012թ. արդյունքներով բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 96.7 մլրդ դրամ, որից 65.7 մլրդ դրամը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին: Զգալի աճ է արձանագրվել նաև իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: 2012թ.-ի ընթացքում դրանք աճել են 19%-ով և կազմել 31 մլրդ դրամ: Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալն աճել է 24%-ով և տարեվերջին կազմել 112.5 մլրդ դրամը:
Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը: Ընդ որում, բանկը բարձր եկամտաբերությամբ` մինչև 13% տարեկան տոկոսադրույքով, ավանդներ է առաջարկում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձանց: ՀՀ դրամով գումար ավանդադրելու դեպքում սահմանվում է 13% տարեկան տոկոսադրույք, անգամ եթե ավանդի ժամկետը կազմում է 3 ամիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել