Գառնիի ջրի բողոքի, ինչը պսակվեց հաջողությամբ, կազմակերպիչ տիկին Արուսիկը 200 ձայն էլ չստացավ համայնքապետի ընտրություններում: Սա ի՞նչ է նշանակում. կա՛մ գառնեցիներն են խիստ հայրիշխանական մտածողության կրող (Անգլիայի հզորագույն արքաներից երկուսը կին էին, նրանց լավագույն վարչապետներից մեկը ևս կին էր, և մեր հարևան Վրաստանի հզոր արքաներից մեկը ևս կին էր՝ Թամարա թագուհին), ինչը խոսում է ավանդական մտածողության գերիշխանության մասին, և կա՛մ մարդիկ դեռևս այնքան չեն հասունացել, որ 4 տարով իրենց ճակատագիրը պայքարում կոփված անձին վստահելու փոխարեն գերադասում են մեկ ուրիշին, որը դժվար թե տարբերվի նախկինից:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206852174653844?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1475567740489739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



