Ջերմաստիճանի անկումը մեզ հուշում է, որ ձմեռն է մոտենում, իսկ դա նշանակում է, որ տաք ու հարմարավետ հագուստ ձեռք բերելու ժամանակն է: Սակայն որքան հաճելի է, երբ տաք հագուստը ոչ միայն ապահովում է մարմնիդ կայուն ջերմաստիճանը, այլ նաև թրենդային ու նորաձև տեսք է տալիս քո լուքին:  

Աշուն-ձմեռ 2016-ի ամենաանսովոր ու  հետաքրքիր թրենդն, անշուշտ, այս զուգագուլպաները կլինեն: Օմբրե-զուգագուլպաներ․ ահա այս անունը ունեն գունեղ ու գրավիչ այս կանացի զուգագուլպաները, որոնց հեղինակը  Տիֆանի Ջուն է՝ երիտասարդ մի դիզայներ, որ անչափ մեծ սեր ունի գույների հետ:

Դիզայներն ասում է, որ այս զուգագուլպաները տրամադրություն ստեղծող են՝ կախված գույնի ընտրությունից, իսկ հետո հավելում է, որ նման զուգագուլպաներով ցանկացած աղջիկ կտարբերվի ձմեռային գորշ կամ սև հագնված ամբոխի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել