Image result for economyԻնչ կտա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը

Վերջին ժամանակաշրջանում ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը հիմնականում իջեցնում էր 0,25 տոկոսով, ինչը սակայն այս անգամ տեղի չունեցավ: Շարունակվող գնանկման հետևանքով տոկոսադրույքը նվազեցվեց 0,5 տոկոսով:
Հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոսին արձանագրվել է 0,5 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,1 տոկոս գնաճի դիմաց: Սպասվում է, որ սեպտեմբերին նույնպես կարձանագրվի գնանկում:

Առաջին հայացքից սա կարելի է որակել որպես դրական արդյունք, սակայն երկարաժամկետում այն կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Վերաֆինանսավորման տոկսադրույքի իջեցումը հնարավորություն կընձեռի խուսափել մոտ ժամանակներում հավելյալ գնաճից:

Բացի դրանից՝ այս իջեցման շնորհիվ ԿԲ-ն կնպաստի վարկային միջոցների էժանացմանը, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա տնտեսական աճի խթանման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել