Image result for ԿոմիտասՍեպտեմբերի 26-ին ծնվել է հայ երգի մեծություն Կոմիտասը։ Ծնունդդ շնորհավոր հանճար։
Փոխանակ Հանրային հեռուստաընկերությունն այս օրվան ընդառաջ հենց նույն լուսավոր մեծ դահլիճում Կոմիտասի երգերի մի ֆանտաստիկ մրցույթ կազմակերպեր, որտեղ սկսնակ երգիչները կկատարեին նրա երգերը հին ու նոր մատուցումներով, Հայկո ու Թաթուլ մատուցեց, պղծելով հայ երգը կլկլոցներով, որոնց դեմ Կոմիտասը կատարյալ հաղթանակ էր տարել։ Շիրիմիդ հավերժ լույս իջնի, երգերդ էլ հավերժության մեջ մնան, վարպետ, ազգի բոշեքին էլ՝ ներիր։

ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿ
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատնընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի...
Ե՛վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել...
ՈՒ... մեր դարդը իրար տվել...
Ե՛վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ...
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում...
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը -
Մեր հայկական երգարանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել