Հրազդանի կիրճում դի է նկատվելBarometer.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.19-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, նկատվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել