Հոդված ռնգեղջյուրների մասին

Ընկերներիցս մեկը թոռ էր ունեցել: Գնացել էի ծննդատուն: Դե, ինչպես ընդունված է, բարձրացանք պալատ, քաշը իմացանք` 3 կգ: Մայրն էլ էր լավ` չհաշված մի երկու կար… Մի խոսքով, ուրախ պապիկը մնաց հիվանդասենյակում, ես էլ որոշեցի իջնել հիվանդանոցիբակ:

Երևի պատմությունս հենց էստեղից էլ պետք է սկսեի: 

Հիվանդանոցի բակում լսվում էր սարսափելի բարձր ռաբիս երաժշտություն, և մեքենաներ էին կանգնած: Մեքենաներից մեկի կապոտին լավաշով խորոված էր դրված ու մի քանի տղամարդ արաղ խմելով շնորհավորում էին իրար: Դե, կասեք, հասկանալի է, բացի իմ ընկերոջից, ինչ—որ մեկն էլ էր երեխա ունեցել: Ու մարդիկ ուրախանում են: 

Իսկ ես ակամա այդ պահին մտածեցի:  Տես` ևս մի ռնգեղջյուր լույս աշխարհ եկավ: Չէ, դե ես հասկանում եմ, որ երեխան դեռ անմեղ է, նորածին և չի հասկանում, որ ռնգեղջյուրների ընտանիքում է ծնվել: Բայց, օրինակ, հնդկացիները հավատում են, որ ամեն ոք ինքն է ընտրում, թե որտեղ ծնվի: Ով գիտի` երևի դրա մեջ ինչ-որ ճշմարտություն կա: Եվ ես տխրեցի, երբ հասկացա, որ այդ կենդանիները չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք համոզված էին, որ աշխարհում բոլոր մարդիկ պիտի հենց այդ պահին ուրախանան, որ իրենց հարսը ազատվել ա: Յուղոտ երախներով նրանք լափում էին խոզի միսը ու կանչում բոլորին մի բաժակ բան խմելու: Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ չեն ճանաչել ու ինձ հաջողվեց պրծնել հյուրասիրությունից:

Հիմա կասեք, թե դա մասնավոր, եզակի դեպք է: Պարզվում է, որ ոչ, սիրելի ընթերցող: Ես հարցրի իմ բժիշկ ընկերոջը, և նա հաստատեց, որ դա շատ սովորական միջադեպ է, և երեխա ունեցողների զգալի մասն իր պարտքն է համարում հենց հիվանդանոցի բակում խրախճանք կազմակերպել: 

Իհարկե, տվյալ դեպքում անիմաստ է խոսել նրբանկատությունից, որ դա հիվանդանոց է, ի վերջո և միգուցե հենց նոր ինչ-որ մեկի երեխան հիվանդ ծնվեց կամ մեռած լույս աշխարհ եկավ: Եվ որ հիվանդանոցում կանայք ծննդաբերելուց հետո պետք է առնվազն հանգստանան, կերակրեն, ոչ թե լսեն «Ջա՜ն, բալես, բալես, պապան մեռնի շլորիդ» հայկական «ժողովրդական» երգը:

Ես արդեն չեմ զարմանում ոչ այդ երգերի վրա, ոչ էլ այդ մարդկանց: Ինձ համար ուղղակի մի տեսակ ցավալի էր, որ այդ րոպեին ևս մի ռնգեղջյուր ծնվեց ու վերջ: Միգուցե դեռ շատ փոքր և անուշիկ, բայց արդեն ռնգեղջյուր: Ի վերջո, խոզի գոճին էլ է սկզբից շատ անուշիկ ու հմայիչ, բայց հո գիտեք, թե մեծանալուց հետո ինչ է դառնում:

Խորհրդային բարոյախոսությունը մեզ ասում էր, որ վատ կամ անորակ ժողովուրդներ չկան, և բոլոր ազգերը հավասար են: Պարզվեց` սխալ է: Կան լավ և բավականին անորակ ժողովուրդներ:  Միգուցե երեխաների դեպքում էլ է այդպես: Ախր էդ երեխան ո՞նց կարող է լավը լինել: Չէ, դե ինձ ճիշտ հասկացեք, ես շատ կուզեի, որ լավը լինի, բայց ո՞նց:

Նա մեծանալու է և իր հոր ու մյուս բարեկամների օրինակով լինելու է հենց նրանց նման: Եթե ոստիկան դառնա, գործ սարքող է լինելու: Սրա-նրա գրպանը պլան գցելով է փող աշխատելու: Եթե նախարար, ապա լինելու է գող, ավազակ ու սրիկա: Եթե ուսուցիչ` ապա երեխեքից փող է հավաքելու իր ծնունդի կամ մարտի 8-ի համար, եթե բժիշկ` ապա մարդասպան, եթե բիզնեսմեն` ապա գորիլայի դեմքերով բոզի տղերք է պահելու շուրջը, որ պաշտպանվի իր իսկ ժողովրդից: Եթե տաքսիստ` ապա միշտ մուննաթ է գալու հաճախորդի վրա ու պատմելու, թե ինչ բիզնես է ունեցել ռուսաստաններում, բայց դե հիմա տաքսի է քշում, որ գլուխը պահի: Եթե արվեստագետ՝ ապա էս կամ էն պաշտոնյայի հետույքում է բնակվելու, որ սովից չսատկի:  Եթե բլոգեր` լկտիաբար մտնելու է Facebook-իս պատից նկարներ է գողանալու ու հիմար հոդվածներ գրելու առաքելական եկեղեցու ու ազգային արժեքների ու ինձ նմանների բարոյական կեցվածքի մասին:

Մի խոսքով:

Իմ խորին համոզմամբ, այդ ամենը կատարվում է հենց այն պատճառով, որ այդ ռնգեղջյուրների պապաները, իրենց ծնվելու օրը ծննդատան բակում իրենց մեքենաների կապոտներին ընկերներին խորոված են պատիվ տվել: Ու աչքալուսանք խմել` չխորանալով, որ 10 մետր այն կողմ մոռգն է գտնվում:

 Հ.Գ. Հուսով եմ՝ այս գրառումը տեղ չի գտնի անորոշ «ճ» կլասսի կայքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել