Աշխարհում որպես սիրո տոն նշվում է Վալենտինի օրը` փետրվարի 14-ը: Սակայն Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Սարգսի տոնը, որը սիրահարների տոնն է:
Շատերի համար միգուցե ինֆորմացիայի պակասն է, որ սովորություն է առաջացրել սիրահարների տոնը նշել փետրվարի 14-ին: 
Ստույգ հայտնի չէ, թե ով է եղել Սուրբ Վալենտինը, և երբ է ապրել: Ոմանց կարծիքով նա եղել է հոգևորական (քահանա, եպիսկոպոս), այլոց կարծիքով՝ բժիշկ: Ենթադրվում է, որ փետրվարի 14-ը եղել է նրա մահվան օրը, իսկ տարեթիվը 269 կամ 270թ.: Մինչ սիրահարների հովանավոր լինելը եղել է ընկնավորությամբ տառապող հիվանդների հովանավոր, այստեղից էլ այդ հիվանդությունը հաճախ կոչվում է իր անունով:
Ավանդույթներից մեկը պատմում է, թե իբր բանտում կարողացել է հավատափոխ անել բանտապահներից մեկին ու նրա ընտանիքը, այնուհետև վերականգնել է այդ բանտապահի դստեր տեսողությունը: Հետո իբր սիրահարվել են: Այնուհետև Վալենտինին ենթարկել են մահապատժի՝ հավատափոխ անելու համար: Մահապատիժն իրականացնելուց առաջ սիրային նամակ է գրել սիրելիին: Այստեղից էլ՝ բացիկներ, ուղերձ գրելու սովորությունը:
Ըստ հաջորդ ավանդության՝ Սուրբ Վալենտինը իր այգուց ծաղիկներ էր նվիրում իրեն այցելած երիտասարդներին: Իբր դա հաջողություն էր բերում ամուսնության մեջ:
Իսկ մի այլ ավանդության համաձայն՝ եպիսկոպոսը տարվա մեջ մեկ օր կատարում էր համընդհանուր պսակադրություն, և հենց այդ օրը եղել է փետրվարի 14- ը:

Այսօր այդ օրն է, ու ես շնորհավորում եմ բոլորին՝ և՛ սիրահարվածներին, և՛ չսիրահարվածներին, տոնի կապակցությամբ:
Դուք եղեք ձեր սիրո հովանավորը ... ու պահապանը...
Առաջարկում եմ շտկել իրադրությունը և նշել մեր ազգայինը ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել