Հայ վրաստանապաշտների 99 տոկոսն, իհարկե, չգիտի, որ գոյություն ունի Քաշաթաղի շրջանով անցնող Դարբնոց-Որոտան-Քունդանլի-Լալազարի կամուրջ-Դավուդլու-Այվազլու ճանապարհ, որը միանում ա Կապան-Գորիս ճանապարհի՝ «Թասի պավառոտները» դուրս եկած հատվածին (https://goo.gl/LKRlyW)։ Սովետից հետո բարեկարգում չտեսած, օրեցօր ավելի մաշվող, քարքարոտ, դաշտամիջյան ճանապարհ ա։ 
Վրաստանապաշտները, սակայն, շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց կուռք երկրի կենտրոնադիր ճամփեքից մեկը՝ Ախալքալաք-Ղադո-Ծղրածկարո-Բակուրիանի (https://goo.gl/c2WFDl), որի մի հատվածով ա անցնում նաև ԲԹՋ նավթամուղը, ավելի վատ վիճակում ա, քան նշածս քաշաթաղյան ճանապարհը։ Ըստ որում, եթե Քաշաթաղի դեպքում նման ամխիթար ճանապարհի գոյությունը, ցավոք, օրինաչափ է, ապա «նորին մեծություն» Վրաստանի դեպքում ամեն ինչ ավելի դժվար բացատրելի է։ 
Նշածս ճանապարհի միակ առավելությունը Տաբածղուրի-Ծղրածկարոյի լեռնանցք հատվածում (https://goo.gl/DG973t) նավթամուղի պաշտպանության մահանով ստեղծված ռազմական անցակետն էր։ Ավտոմատավոր հատուկջոկատային մը անցնող-դարձող մեքենաների ուղևորների (անկախ ազգությունից) փաստաթղթերը հավաքում, մի քանի րոպե «վերևների» հետ ճշտումներ ա անում, նոր բաց թողնում։ Մեզ պատահած զինվորականի հայացքում վերջում նկատելի էր՝ «ա՛, հորս արև, հալալ ա ձեզ, մեր ռեժիմը թքած ունի էս ճամփի վրա, գոնե ձեր պես ժիզնիռադըստնի մարդիկ էլ թաքուբիր որ չանցնեն, վոոբշե կգժվենք» միտքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել