«Սասնա ծռեր» խմբի զինյալների հանձնվելուց հետո մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, հասարակական գործիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անհատներ ու խմբեր անդադար հայտարարում են, որ վիրավոր զինյալները կալանավայրերում գտնվում են անմարդկային պայմաններում ու ենթարկվում են կտտանքների:

Երեկ, ի հեճուկս բոլոր այդ մարդկանց, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ինքն անձամբ է եղել կալանավայրերում, հանդիպել վիրավոր զինյալների հետ ու կարող է ասել, որ նրանք գտնվում են նորմալ պայմաններում:

Նա նաև հրավիրել էր բոլոր ցանկացողներին գնալ ու տեսնել (ստուգել) այդ ամենը: Վ. Բալասանյանի այդ հայտարարությունից հետո զինյալների վիճակի մասին անընդհատ բարձրաձայնողներից ոչ ոք, գոնե հրապարակային, ցանկություն չհայտնեցին գնալ Բալասանյանի հետ ու սեփական աչքով տեսնել՝ այդպե՞ս է դա, թե՝ ոչ: Դա նաև լավ առիթ կլիներ առհասարակ զինյալներին տեսակցելու համար:

Այստեղ առնվազն տարօրինակ է վերոհիշյալ աղաղակողների պասիվությունը: «Սասնա ծռեր»-ին տեսակցելու ցանկությո՞ւնն է վերացել, թե՞ հանկարծ կարող է պարզվել, որ նրանք նորմալ պայմաններում են գտնվում ու արդյունքում տապալվի ամբողջ քարոզչական կամպանիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել