2016 թվականին արձանագրված ցուցանիշները վկայում են այն մասին, որ Հայաստանը տնտեսության մի շարք ճյուղերում գրանցել է որոշակի դրական արդյունքներ: Զբոսաշրջության ոլորտում գրանցած թվերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նույնպես բարձր են:

2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 501 հազար, ինչը 2.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունից: Ըստ նրանց՝ արտագնա զբոսաշրջության ցուցանիշները նույնպես աճել են: Այս տարի գրանցվել է 1.2 տոկոսի աճ` ընդհանուր 470 հազար այցելություն:

Ստացված տվյալների համաձայն՝ Հայաստան են այցելում հիմնականում եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:Այս տարի հիմնականում ավելացել է Իրանից այցելությունների թիվը: 2015 թվականին մենք ունեցել ենք 144 հազար այցելություն, այսինքն` 24 տոկոսի աճ` 2014 թվականի համեմատ: Իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակում գրացվել է 40 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել