Ներքին կոնսենսուս եթե ունեցանք, անպարտելի կլինենք։ Մեր տարածքների հարցն է օրակարգին։ Հազար տարի հող չէինք ազատագրել։ Սա շատ է կարևոր։ Ապրիլյան օրերին մենք ավելի զորեղ էինք, քան այսօր։ Եվ այսօր, երբ թվում է, որ ահա, ճշմարտությունը եկել է, ու Դուք տեսնում եք այն, ահա հերոսները, ահա նպատակը, ահա գործիչները, ահա մարդիկ՝ հրապարակներում, ահա և հրապարակների հին առաջնորդները։ Նույնիսկ, եթե հարյուր առ հարյուր վստահ եք, որ այդպես է, մի քննադատեք նրանց, ովքեր Ձեզ հետ չեն մի պահ, նրանց, առնվազն, լռելու հնարավորություն տվեք, նրանք դեռ կխոսեն, կասեն իրենց ասելիքը, նրանք իշխանության կամ նախագահի մարդը չեն, մի շտապեք, նրանց սիրտն էլ է ցավում, բայց նրանց լռությունն ավելի խոսուն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել