1-ին կիսամյակի մակրոտնտեսական քրոնիկոն

Օրերս ՀՀ գործադիրի ղեկավարի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Վերջինիս ժամանակ քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:

ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8 տոկոսով: Հանուն արդարության պետք է նշել, որ աա իրոք մեծ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն բասացական միտումները որոնք իրենց զգացնել տվեցին 2015թ.-ին և, ըստ էության, շարունակվում են մինչ օրս թե տարածաշրջանի երկրների, թե առհասարակ ողջ համաշխարհային տնտեսությունում:

Խոսքը հատկապես միջազգային առևտրի ծավալների նվազման, ԵԱՏՄ երկրների տնտեսական խնդիրների, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին է: Այս ամենը բնականորեն մեր երկրի տնտեսությունը շրջանցել չէին կարող և ուզենք, թե չուզենք Հայաստանի տնտեսությունը արձագանքում է գլոբալ տնտեսական փոփոխություններին, զգում դրանց ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել