Անկախ նրանից, թե՝ ո՞րն է մեր արտաքին քաղաքական ճշմարիտ ճանապարհը, արևմուտքի հե՞տ պիտի լինենք, թե՞ արևելքի, սա հասարակական ընդվզումների ու ապստամբությունների հարց չէ, ոչ էլ սակարկումի ու պայմանավորվածության, այլ պետական անաչառ մտածողության ու մարմինների, գիտական վերլուծության, համապատասխան գերատեսչությունների։ Եվ երբ Դուք քաղաքական լիդեր եք, իսկ այս հարցը դարձնում եք հեղափոխության քննարկելիք, ապա Ձեր առաջարկած հեղափոխությունը գունավոր է դառնում։

Արևմուտքն ու արևելքը արդեն տեսան, զննեցին, հասկացան, որ հայը միատարր չէ։ Հիմա քաղաքական սպոնսորները անցնելու են գործի։ Իսկ մեր մեջ, անպայման կհայտնվեն՝ մի կողմից գրանտակերը, մյուսից պուտինիստը, որոնք էլ նոր փողոցի կազմակերպիչները կլինեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել