Ոստիկանությունը չի կարող չհամագործակցել քրեական տարրերի հետ, որովհետև այդ երկուսն են քրեաօլիգարխիկ համակարգի ինստիտուցիոնալ հիմքը: Եվ չնայած ոստիկանապետը ցուցադրաբար պաշտոնից ազատում է քրեական հեղինակությունների հետ սեղան նստած ոստիականության աշխատակիցների` ցույց տալու համար, որ ոստիկանությունն է միակ նման հիմքը, սակայն ֆորսմաժորային իրադրություննեորւմ ստիպված է ապավինել դրանց օժանդակությանը: Հատկապես, որ այդ երկուսի համագործակցությունը սկսվում է ամենաներքևում` թաղի խուժանի ու լիազորի կամ օպերի մակարդակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել