Լուրջ, չե՞ք նմանեցնում... Քննարկման արժանի բովանդակության գրեթե բացակայություն, փոխարենը մի բոլ քննարկվում են կատարողների բոյ-բուսաթն ու հագը-կապը։ Աչքովս չի ընկել գեթ մեկ բանավեճ կուսակցական ծրագրերի կամ Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրները լուծելու մոտեցումների մասին, փոխարենը՝ ինչքան ուզես խոսակցություններ անձերի և համամասնական ցուցակներում զբաղեցրած տեղերի մասին։

Այսելի (Ադրբեջանը Եվրատեսիլ 2009-ին ներկայացնող կատարողներից մեկն էր) փայլուն տռուսիկի վերաբերյալ ծավալված թեժ քննարկումներն են հիշեցնում մեր նախընտրական բանավեճերը

* * *

Ինչ վերաբերում է անձերին... [info]Շուռը մի դաժան հարց տվեց Ֆեյսբուքում, թե ում կուզեք տեսնել Ազգային Ժողովում։ Սկսեցի գրել. «ա. Լարիսա Ալավերդյան», «բ. ...» ու լռվեցի։ Չէ, խելացի, վաստակաշատ ու ազնիվ մարդիկ կան, բայց լավ պատգամավոր լինելու համար դա քիչ է։ Պետք է նաև ունենալ մեծ փորձ, կամք, աշխատունակություն, կազմակերպչական հմտություններ, վերջիվերջո՝ բանիմաց լինել։

Ու ստացվում է, որ այս բոլոր պահանջներին բավարարող հատուկենտ մարդիկ կան։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել