Տարբեր տեղեր կարդում եմ, թե հասարակություն-ոստիկանություն «նոր հարաբերությունները» երկիրը տանում են դեպի թերզարգացած երկրների շարք: Հատկապես նման խոսակցությունները շատացան Սարի թաղի հայտնի իրադարձությունների ֆոնին:
Քաղաքակիրթ, զարգաց երկիր լինելը և ոստիկանության հետ ընդհարումների ժամանակ մարդկանց վարվելակերպը բնավ կապակցված չեն:
Վառ օրինակ` Ֆրանսիան, որտեղ որոշ ժամանակ առաջ քաղաքական գործիչներն ու պատգամավորներն էին կոչ անում չծեծել ոստիկաններին, չայրել նրանց մեքենաները:
Այնպես որ քաղաքակիրթ ու զարգացած լինելը չի նշանակում, որ ոստիկանության բռնությանն ի պատասխան պիտի ձեռքերը վեր պարզած հանձնվեն:
Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, այդ թվում ԱՄՆում կան թաղամասեր, ուր ոստիկանությունը ոտք չի դնում: Կարող եք որոնել համացանցում:

Հակառակն էլ ասեմ. նշյալ երկրներում ոստիկանությունը հաճախ շատ կոպիտ է վարվում ցուցարարների հետ:
ԲԱՅՑ, այդ երկրներում պաևզապես հրապարակում զբոսնող ակտիվիստին բերմամ չեն ենթարկում, անհայտ ուղղությամբ չեն տանում ու արյունլվա չեն անում...

Սա բնավ չեմ գրում, որ մտածեք, թե ինձ դուր է գալիս կատաղի բախումը ոստիկանության ու ըմբոստների մեջև: Դուր չի գալիս! Ինչպես և դուր չի գալիս ցանկացած բռնություն, ատելություն, ծեծ..
Սա գրում եմ, որ Հայաստանը Զիմբաբվեի հետ չհամեմատեք կամ Հյուսիսային Կորեայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել